Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր հարց բարձրացրեց Ազգային ժողովում, թե ինչու էր փետրվարի 10-ին ՆԳՆ-ում տեղի ունեցած միջոցառմանը Հայաստանի քարտեզի ուրվագծում Արծվաշենը բացակայում։
Այնուհետև Գեղամ Մանուկյանն ասաց, թե «մոդայից հետ չընկնելով՝ ՆԳՆ-ում որոշել են Հայաստանի ուրվագիծը կախել պատից»։
«Ստոպ կադրեր եմ հանել տեսանյութից, մի քանի տասնյակ իրավապահներ էին նստած, լավ, մեկը չեղա՞վ, որ հարցներ՝ եթե Հայաստանի ուրվագիծն եք դնում, Արծվաշենն ո՞ւր է»,- ԱԺ-ում հայտարարեց կարկառուն դաշնակցականը:
«Հայկական ժամանակ»-ն ուսումնասիրել է և պարզել, որ Փրկարար ծառայության շենքում վերանորոգում չի իրականացվել և Հայաստանի քարտեզի ուրվագիծն այնտեղ կախված է դեռևս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ժամանակներից:

