Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցները էլեկտրական նոր մոպեդներով կաշխատեն

Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է կոմունալ ծառայության էլեկտրական նոր է մոպեդները։



«Համայնքի միջոցներով ձեռք են բերվել եռանիվ էլեկտրական կցորդիչով մոպեդներ: Դրանք առայժմ 4-ն են, որոշակի փորձարկումներից հետո մոպեդների քանակն ըստ անհրաժեշտության կավելանա:», - գրել է Մինասյանը 


Կոմունալ ծառայության աշխատակիցներն այլևս ստիպված չեն լինի աղբը ձեռքով տեղափոխել, իսկ մոպեդների փոքր չափերը թույլ կտան աշխատանք իրականացնել նույնիսկ նեղ փողոցներում և մայթերում: