Իշխանության կողմից ցանկացած բարեփոխում միտված է ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավմանը

Հիմա բոլորս էլ կցանկանայինք, որ գինը չբարձրանար տրանսպորտի, բայց դա հնարավոր չէր։ Հիմա չկան ղեկին ծխող, հայհոյող և տարբեր գործողոըւթյուններ անող վարորդներ, այլ կա մաքուր ու նոր ավտոբուսներ։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝  անդրադառնալով իշխանության ձեռնարկած տրանսպորտային բարեփոխումներին՝  նշելով, որ 150 դրամ սակագինը մեկ ուղևորության համար արդարացված է։

 

Հակոբյանը նշում է , որ 2018թ-ից սկսած ՀՀ-ն եղել է տուրբուլենտության մեջ և միայն 2024թվականն էր, որ հնարավորություն տվեց իշխանություններին ձեռնարկել լուրջ բարեփոխումներ և իշխանության ցանկացած բարեփոխում միտված է քաղաքացու կյանքի որակի բարելավմանը։

 

Հակոբյանը խոսելով իշխանության վարկանիշից՝ նշեց, որ ցանկացած պարագայում ընտրություններին որոշողը ՀՀ քաղաքացին է լինելու «Հարգանքով եմ վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին ու այս կոնտեքստում հաջողություն եմ մաղթում այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք հայտ են պատրաստվում են հայտ ներկայացնել 2026թ-ի խորհրդարանական ընտրությունների համար»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան