ԱԺ ամբինոից լոփո-լոփո խոսացող դաշնակցականները վարչապետի ներկայությամբ մկան ծակին հազար թուման են տալիս, բայց վարչապետի բացակայությամբ ասլան են կտրում, փիղ են ճղում, վարչապետի հետևից են խոսում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Աղվան Վարդանյանի ելույթին:
«Վարդանյան Աղվանը լավ հումոր ունի, եփած հավի խնդալն էլ եկավ, թե բա՝ ճի՞շտ է, որ Նիկոլը դողալով գոռացել է փրկե՜՜ք, Քոչարյանն է գալիս։
Իսկ ճի՞շտ է որ 7 տարի մինչև քոքը մաշվեցիք ու արդյունքի չհասաք։
Ճի՞շտ է որ Քոչարյանը աղերսում է քաղաքական կնքահորը քաղաքականությունից դուրս գալու համար։ (հայտնի ձայնագրությունը վկա)
Ճի՞շտ է որ պախարակվել եք մինչև վերջ ու հաջորդ ԱԺ անցնելու հույս չունեք։
ՀԳ․ Հուսով եմ լոփո-լոփո խոսացող ընդդիմությունը իր մեջ ուժ կգտնի այլևս Կառավարության հետ հարց ու պատասխանից չփախնելու»,- գրել է Չախոյանը։