Պատանդներին չվերադարձնելու դեպքում ՑԱԽԱԼ-ը վերջնականապես կջախջախի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու

Իսրայելը կվերսկսի մարտերը Գազայի հատվածում, եթե ՀԱՄԱՍ շարժումը մինչև շաբաթ օրվա կեսօր ազատ չարձակի պատանդներին:


Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նշելով, որ բանակը ուժեր է կուտակում անկլավի ներսում և սահմանների երկայնքով:


«Համաձայնագիրը խախտելու և մեր պատանդներին չազատելու մասին ՀԱՄԱՍ-ի հայտարարությունից հետո ես հրամայեցի Իսրայելի պաշտպանության բանակին կենտրոնացնել ուժերը Գազայի հատվածում և շրջակայքում: Այս գործողությունն իրականացվում է այս պահին և կավարտվի մոտ ապագայում»,- ասել է վարչապետը տեսաուղերձում։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը։ Նրանք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։