Ղարաբաղը խուրդեցին, հայաթափեցին, հիմա Հայաստանին պահանջներ են ներկայացնում. Չախոյանը՝ Շահրամանյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լղ լուծարման փաստաթուղթը ստորագրած նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարություններին:


«ԼՂ լուծարումը ստորագրողը ներողություն պահանջելու բարոյական իրավունք անգամ չունի։


Ներողություն է պահանջում ինչի՞ համար, որ ԼՂ -ում իր շրջապատի հետ հեղաշրջում արեց ու Ղարաբաղը հայաթափե՞ց:


Թե՞ ներողություն Ղարաբաղի համար իրենց կյանքը զոհաբերած ՀՀ քաղաքացիների, Եռաբլուրի ու այն ամենի համար ինչ արեց Հայաստանը հանուն Ղարաբաղի:


Ղարաբաղը խուրդեցին, հայաթափեցին, հիմա Հայաստանին պահանջներ են ներկայացնում։


Հայաստանը հանուն Ղարաբաղի տվել է ամենաթանկը՝ իր զավակներին, Եռաբլուրը վկա»,- գրել է Չախոյանը:


Նշենք՝ իր հայտարարության մեջ Շահրամանյանը պահանջել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հրապարակային ներողություն խնդրել: