Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարանում՝ «Եվրոպայում վայրի կենդանական, բուսական աշխարհի և բնական միջավայրի պահպանման մասին» 1979 թվականի կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) հիման վրա, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է այս
տարվա փետրվարի 12-ին։ Փաստաթղթում ասվում է Բեռնի կոնվենցիայով «Հայաստանի ստանձնած իրավական պարտավորությունների բազմաթիվ
խախտումների մասին»։
«Ադրբեջանը
տարածքները օկուպացիայից «ազատագրելուց» հետո բացահայտել է Հայաստանի կողմից «շրջակա
միջավայրի ոչնչացման» սարսափելի փաստեր։ Այս երկիրը չի պաշտպանել կենսաբազմազանությամբ
աշխարհի ամենահարուստ օջախներից մեկում շրջակա միջավայրը: Հայաստանի գործողությունները
«անդառնալի ու լուրջ վնաս են հասցրել» տարածաշրջանի կենդանական աշխարհին ու տեսակներին»,-
ասված է հաղորդագրության մեջ։