Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանը, Վասիլի Գլուխովը և Վիկտոր Պոպովը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ փետրվարի 11-12-ը այցելել են Սյունիքի մարզ, հետևել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Այդ մասին տեղեկացնում են հիմնադրամից:

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ Ճանապարհային դեպարտամենտի, շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել աշխատանքների ընթացքը։