Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի ավելի քան 100 պետական դոմեններ ենթարկվել են կիբերհարձակման օտարերկրյա հաքերային խմբի կողմից: Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկատվության
համաձայն՝ պետական տեղեկատվական ենթակառուցվածքների դեմ չարամիտ գործունեությունը գրանցվել է հոկտեմբերի
13-ին՝ մոտավորապես ժամը 22:00-ից սկսած։ Հարձակման հետևանքով խափանումներ են առաջացել մի շարք պետական մարմինների ինտերնետային ռեսուրսների աշխատանքում։