Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում

Այսօր` փետրվարի 15-ին, Աբխազիայում  արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում։


Նախագահի պաշտոնի համար պայքարում է 5 թեկնածու՝ էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Աբխազական ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Ադգուր Արձինբան, Աբխազիայի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Ռոբերտ Արշբան, Ռուսաստանի Դաշնությունում Աբխազիայի նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գյունբան և Black Sea Development Bank առևտրային բանկի խորհրդի նախագահ Ադգուր Խուրհումալը:


Հիշեցնենք, որ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական էր տվել 2024 թվականի նոյեմբերի 19-ին: