«Հանուն հավասար իրավունքների
կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մյունխենի անվտանգության
համաժողովը շրջադարձային է և, ինչպես միշտ, խիստ կարևոր` աշխարհաքաղաքական զարգացումները վերլուծելու համար։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթն ու ԵՄ
ժողովրդավարության ծայրահեղացված մոտեցումների
խիստ քննադատությունները, իհարկե փոքր_ինչ
չափազանցված էին, չնայած, զարմացա անգամ, որ օրինակ չբերեց ՄԲ-ի ամենամեծ սկանդալը, որն իրապես ծայրահեղ դեպք է։
Այո, ԵՄ-ն հաճախ իրավունքի հարցերը ծայրահեղացրել է, ունի սարսափելի
խնդիրներ միգրանտների առումով, բայց միգրացիայի
հարցում մեղադրանքները, թե բա` դուք եք որոշել, չեք լսել ձեր ընտրողներին, սխալ օրենքների
հիման վրա եք ներգաղթ արել և այլն,
մեղմ ասած, տեղին չէ։
Ափսոս, որ Վենսի ելույթը քննադատած Գերմանիայի Պաշտպանության նախարարը խիստ դիվանագիտական
լեզվով խոսեց ու ասենք չհիշեցրեց ԱՄՆ-ին,
որ ԵՄ միգրացիայի մեծ հոսքերի հիմնական պատճառներից մեկն էլ հենց ԱՄՆ-ի նախաձեռնած պատերազմներն են եղել` Իրաք և այլն... անասելի ցավալի է էս երեսպաշտությունը`
չտեսնել ու չգնահատել, որ հաճախ ԵՄ-ն
ապաստան է տվել ամենածայրահեղ վիճակում հայտնված փախստականներին։
Բայց Վենսի ելույթը շատ
կարևոր էր հասկանալու, որ
դիկտատորների մանիպուլյացիոն գործիքների դեմ
պայքար չի մղվելու այլևս, իսկ հանրային
ընկալումների վրա դրանց ազդեցությունը կարող է ճակատագրական դառնալ...
Կոգնիտիվ պատերազմներն այլևս իրողություն են, մինչդեռ դրա դեմ պայքարը գերտերություն ԱՄՆ-ն համարում
է ժողովրդավարության չարաշահում, իսկ այն ինչ կարող է կատարվել հատկապես մեր պես կրթական
մոդել ունեցող` վերլուծական, քննական միտք չձեւավորող հասարակություններում, մեդիագրագիտության
գրեթե զրոյական մակարդակ ունեցող հանրույթներում` պարզապես նշանակում է պետությունների
ներսից պայթեցում դանդաղ գործողության ռումբերով` սա նեո_տռոյական ձիու մարտավարություն
է։
Հիբրիդային, կոգնիտիվ պատերազմները, որոնց հիմնական գործիք_զենքը
հանրային ընկալումների, հանրային գիտակցության, վախերի և մանիպուլյացիաների միջոցով
կառավարումն է, այլևս պատերազմելու հիմնական մեթոդն է, ասել է թե` 6-րդ սերնդի պատերազմը,
իսկ դրա դեմ պայքարի մեխանիզմները ոչ թե պետք է դադարեցնել, ինչպես հորդորում էր Վենսը,
այլ ավելի զարգացնել, մի խոսքով, դիկտատորների, այդ թվում` պուտին_ալիեւ_էրդողան խմբակի
ձեռքերն է'լ ավելի անկաշկանդ են բացվում ու պետք է շատ զգոն լինենք։