Հերթական անգամ այդ լրատվականները տեղեկությունը կիսատ են հաղորդում` Քոչարյանը ասուլիս կտա ընտրված լրատվականներին

Civic.am-ի լրագրող Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Ընդդիմադիր լրատվականները հաղորդում են, որ երկուշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը ժամը 11:00-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։



Ցանկանում եմ տեղեկացնել, որ հերթական անգամ այդ լրատվականները տեղեկությունը կիսատ են հաղորդում` Քոչարյանը ասուլիս կտա ընտրված լրատվականներին։ Որեւէ տեղ գրված չէ, թե ինչպե՞ս պետք է հավատարմագրվել ասուլիսին, իսկ նրա գրասենյակի, գրասենյակի ղեկավարի հեռախոսահամարը չի պատասխանում։