Մամուլի թշնամին «կաշին» չի փոխի

Ռոբերտ Քոչարյանը այսօր մամուլի ասուլիս է տալիս։ Civic.am-ը ևս հարց ուներ Քոչարյանին, սակայն մեզ թույլ չտվեցին մասնակցել ասուլիսին։ Նախորդ օրերին  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հեռախոսահամարը անպատասխան էր թողնում մեր զանգերը, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, որը այսօր, ըստ էության, վարում է ասուլիսը, և, մեր տեղեկություններով, նա էր զբաղվում լրատվամիջոցների հավատարմագրմամբ, ասաց, որ որևէ կապ չունի։ Այսօր մեզ ուղղակի ներս չթողեցին՝ ասելով, որ չկանք ցանկում։ Իսկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասաց, որ ինքն է զբաղվել լրատվամիջոցների գրանցմամբ և մեզ չի գրանցել, մենք չկանք ասուլիսին մասնակցող լրատվամիջոցների ցանկում։


Ահա այսպես Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ցուցադրում է իր վախերը։ Նա իրեն ընդդիմադիր մեկ լրատվամիջոցի հարցից է խուսափում, բնականաբար կհրաժարվեր նաև գործող և նախկին ղեկավարների միջև վարչապետի բանավեճից։ Քոչարյանը 20 տարի անց էլ շարունակում է ցուցադրել իր վախերը մամուլից, նաև՝ ավտորիտար հակումները։