Քոչարյանը, ըստ էության, չի էլ հերքում, որ բանակցել է տարածքների փոխանակումը՝ ՄԵՂՐԻՆ ամբողջությամբ ԼՂ-ի դիմաց. Ղազարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քոչարյանը շրջադարձային է համարում ԼՂ հակամարտությունը տարածքային վեճի վերածելը: Ասում է «դիվանագիտական մաստեր կլասս»:


Իսկ ի՞նչ էր մտածում միջազգային հանրությունը և դիվանագետները այս մասին:


«Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ՝ է’լ ավելի խճճել խնդիրը։


«Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների», - ասել է նա։»


հ.գ. Քոչարյանը, ըստ էության, չի էլ հերքում, որ բանակցել է տարածքների փոխանակումը՝ ՄԵՂՐԻՆ ամբողջությամբ ԼՂ-ի դիմաց (առանց վեց շրջանների բնականաբար):