Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քոչարյանն ասում է՝ քանի որ Հայաստանը չի ներգրավվել Ուկրաինայի դեմ պատերազմում, հետևաբար, ՌՔ-ի ասած՝ «ճակատագրական պահին քցել է Ռուսաստանին», ապա ավելացնում է, որ՝ «սա ճակատագրական սխալ էր, որի գինը վճարել ենք Արցախի կորստով»:
Հիմա, խնդրում եմ, ինքնուրույն վերլուծեք, արդյոք ՌՔ-ն չի՞ ասում, որ Ռուսաստանը պատժեց Հայաստանին Արցախով, քանի որ վերջինս չի աջակցել իրեն Ուկրաինայի դեմ պատերազմում»։