Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
«Փետրվարի 18-ին նախագահական համալիրում
նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու
հետ, որը պաշտոնական այցով կայցելի մեր երկիր նրա հրավերով»,- գրել է Ալթունը Х
սոցցանցում։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և
Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունները բոլոր ոլորտներում,
ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև
համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար, նշել է Ալթունը։
Տեղի կունենա մտքերի
փոխանակում Ուկրաինայում վերջին իրադարձությունների, ինչպես նաև տարածաշրջանային
ու գլոբալ այլ խնդիրների շուրջ։