Տորոնտոյի Լեսթեր Փիրսոնի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է։ Այս մասին հայտնում է կանադական CTV News հեռուստաընկերությունը։
Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ ինքնաթիռը շրջվել է:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 80 մարդ։ CTV News-ի փոխանցմամբ՝
տուժել է ութ մարդ։
Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել են օդանավակայանում։
«Toronto Pearson-ը տեղյակ է Մինեապոլիսից ժամանած Delta Airlines-ի ինքնաթիռի
վայրէջքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին։ Դեպքի վայր են մեկնել վթարային
բրիգադները»,- ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ, ըստ նախնական
տեղեկությունների, ուղևորների մեծ մասը չի տուժել։
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային
վարչությունը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր 80 մարդիկ տարհանվել են: BBC
News-ը, հղում անելով Օնտարիոյի
առողջապահության ծառայություններին, գրում է, որ երեք մարդ ծայրահեղ ծանր վիճակում
տեղափոխվել է հիվանդանոց։