《Հանրապետություն》կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թոշակառու Քոչարյանի այկիդոյի փլեյլիստը
Փետրվարի 17-ից՝ 17՝ տարբեր տարիների ասուլիս տվող Ռոբերտ Քոչարյանը այլևս իր խոսքով հաստատեց.
1.Տասնամյակներով ոչ թե բանակցել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար, այլ՝ համաձայնել է ամեն ինչի, որ հակառակ կողմը մերժի, որովհետև ՙդիվանագիտությունը չուգունե գլխով պատ ջարդել չէ՚, այլ՝ այկիդո: Այսինքն՝ հնարավորն արել է, որ խնդիրը ոչ թե լուծվի, այլ՝ պահպանվի ստատուս քվոն, որ պետք էր ոչ թե Հայաստանին, այլ՝ Ռուսաստանին, իր ներկայությունը տարածաշրջանում արդարացնելու նպատակով:
2.Շատ ՙպատահաբար՚ ասաց, որ Մեղրիի տարբերակի մասին Վազգեն Սարգսյանը ամեն ինչ գիտեր, նույնքան ՙպատահաբար՚ մոռացավ Անվտանգության խորհրդի նիստը և փաստը, որ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ էին: Իսկ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ՙքիմիան՚ էր և ՌԴ սեփականությունը դարձան ՀՀ գույքը, ընդերքը, երկաթուղին, գազատարը…
3.Պարզվեց՝ Սերժ Սարգսյանի հետ սիներգիա չկա, բայց հավերժ է քիմիան Պուտինի հետ: Իդեպ՝ Պուտինն էլ Սերժ Սարգսյանի հետ սիներգիա չուներ:
4.Պարզվեց՝ մենք ենք դավաճանել Ռուսաստանին ու խաբել ու…մեր սխալները Ռուսաստանի վրա գցել՝ փչացրել հարաբերությունները: Եթե Պուտինի հետ ՙքիմիան՚ վերածվի իշխանության, Հայաստանը նույնիսկ Բելառուս չի դառնալու, այլ՝ ՌԴ արտատարածքային միավոր:
5.ՀՀ ՙքաղաքական՚ բառարանը հարստացավ նոր հասկացություններով, որոնց հոմանիշներն անգամ հակաքաղաքական են, բայց բնութագրում են Ռոբերտ Քոչարյանին՝ թե իշխանության տարիներին, թե իշխանություն երազելու:
6.Իշխանության գալու 《պրագմատիկ》 հույսերը գերագնահատված են՝ մինչև դարավերջ Ռոբերտ Քոչարյանը ում դեմքով էլ փորձի իշխանություն վերադարձնել, առավելագույնը փողով ընդդիմություն է դառնալու: Ու նույնիսկ ՙքիմիկոսն՚ է դա հասկացել, բայց վոինը՝ ոչ:
7.Եվ, իհարկե, 《եվրառեմոնտը》սխալ է՝ երկու աթոռի վրա չես կարող նստել, եթե… չկրկնեմ գռեհկաբանությունը…, խնդիրը 2026-ի ընտրություններում դրոշակ ունենալն է… Այս 《բոնբոներկան》էլ ռուսական արտադրության է:
…Մառազմը շարունակական է, և՝ անբուժելի…
Հ.Գ.
Արժե՞ր այս 《փլեյլիստով》 ու 《այկիդոյով》 ասպարեզ իջնել, երբ ամեն ուրբաթ Մարիա Զախարովան ասուլիս է տալիս: Մի քիչ ավել, մի քիչ պակաս…