Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները սկսել են պաշտոնական բանակցությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում։ Ռուսական կողմը ներկայացնում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ թիմում ընդգրկված են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը:
Կրեմլից հայտնել են, որ հանդիպումը նվիրված
կլինի երկկողմ հարաբերությունների վերականգնմանը, ռուս-ուկրաինական պատերազմի հարցով
հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ
նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի անձնական հանդիպման կազմակերպմանը:
Ռուսական պատվիրակությունը Մոսկվայում բանակցությունների արդյունքների վերաբերյալ
զեկույց կներկայացնի։ Յուրի Ուշակովը նշել է, որ բանակցություններին ռուսական
կողմին կարող է միանալ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար
Կիրիլ Դմիտրիևը՝ տնտեսական հարցեր քննարկելու համար։
Հանդիպումը որոշվել է անցկացնել Պուտինի և Թրամփի փետրվարի 12-ի հեռախոսազրույցից
հետո։