Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավորի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու համար։
«Անկարան ակտիվորեն շփվում է պատերազմող կողմերի առաջնորդների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ձգտելով հակամարտության դիվանագիտական լուծմանը։ Արդար և կայուն խաղաղությունը հնարավոր է, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը։ Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում պատերազմների դադարեցման օգտին և ակնկալում է, որ միջազգային խաղացողները իրենց ներդրումն ունեն խաղաղության հաստատման Անկարայի ջանքերում»,- ասել է նա։
Կողմերը քննարկել են նաև անվտանգության հարցերը և համաշխարհային մարտահրավերների պայմաններում միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։