Գյումրիում մի #ջեբկիր ծիկրակում է պաստառները ու վրայի գրվածքը որպես հեշթեգ դնում իր էջում․ Քնարիկ Հարությունյանը՝ Ռուբեն Մխիթարյանի մասին

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.  



Ջեբկիրը մնում է ջեբկիր:


Փետրվարի 10-ին մեր թիմը հաստատում է նախնական պաստառների սլոգանը և դիզայնը:


Փետրվարի 17-ին նյութը մտնում է տպարան:


Փետրվարի 18-ին դուրս է գալիս տպարանից և հասնում Գյումրի:


Նույն օրը Գյումրիում մի #ջեբկիր ծիկրակում է պաստառները ու վրայի գրվածքը որպես հեշթեգ դնում իր էջում:


Մի երկու դատարկագլուխ էլ սկսում են դամ պահել ու #ջեբկիրին զոհ ներկայացնել:


Փաստերը ձեր աչքի առաջ են: