Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է. Վատիկան

Վատիկանը հաղորդել է, որ 88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը վատացել է, նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել։


Ինչպես նշվում է նոր հաղորդագրության մեջ, փետրվարի 18-ին հովվապետը համակարգչային տոմոգրաֆիա է անցել, որը պարզել է թոքաբորբի սկիզբը։ Նոր ախտորոշումը պահանջում էր լրացուցիչ դեղորայքային թերապիա, նշել է Ֆրանցիսկոսի մամուլի ծառայությունը։


Ինչպես հավաստիացրել են նրան շրջապատողները, չնայած հիվանդությանը՝ Հռոմի պապը «լավ տրամադրություն ունի»: