Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգային ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին՝ ինչի՞ համար է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, և ի՞նչ գործնական նշանակություն ունի: 


Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգային ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքով: Հայաստանի Հանրապաետության առաջընթացի և զարգացման, իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է և պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Մեր պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում, իմ ընկալմամբ և առաջարկով, կամ համենայնդեպս, իմ պատկերացումն ու առաջարկն է այնպիսին, որ այս գաղափարախոսությունը որդեգրվի, ինչից հետո կամ հընթացս պետք է դա արտահայտվի մեր հանրային, պետական կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսական, արտաքին քաղաքականություն, մշակույթ և այդպես շարունակ»,- նշեց Փաշինյանը: