Նոր Սահմանադրության ընդունումն էական նշանակություն ունի․ Նիկոլ Փաշինյան

Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը: Այս մասին ժողովրդին ուղղված գաղափարախոսական ուղերձով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Իրական Հայաստանի գաղափախոսության մասին։


«Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր սահմանադրության ընդունումը, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասել է Փաշինյանը։