ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․
Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ է ընդունվել 2156 ուսանող, որից 454-ը՝ անվճար, իսկ 1702-ը՝ վճարովի հիմունքով։ Թափուր է մնացել 349 տեղ, որից 41-ը՝ անվճար, իսկ 308-ը՝ վճարովի։