Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց. ԱԽ քարտուղար

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ՝ 2020 թվականից սկսած: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն ունենալու առաջարկին:


«Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց. դա արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ: Այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- ասաց Գրիգորյանը: