Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նոր սահմանադրության մշակման շրջանակում կառավարման համակարգի փոփոխություն նախատեսված չէ։ Նրա խոսքով՝ այժմ աշխատանքները կենտրոնացած են ոչ թե նոր հայեցակարգի, այլ սահմանադրության նոր տեքստի ձևավորման վրա։
«Պետք է ամեն ինչ անել, որ սահմանադրության նոր նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները»,- ասել է նա։