Վարդանիկն ու նրա շրջապատը ավելի շատ քրեական գործերով են անցել ու անցնում, քան մեքսիկական կրիմինալ բանդաների պարագլուխները․ Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.  



Իհարկե ամենայն հարգանքով, բայց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա մերձավոր շրջապատն ավելի շատ քրեական գործերով են անցել ու անցնում, քան ասենք մեքսիկական կրիմինալ բանդաների պարագլուխները:


Այս կոնտեքստում առավել քան ծիծաղելի են ընդդիմության տարբեր տրամաչափերի գործիչների ու գործիքների կողմից հնչեցվող մեղադրանքները՝ իբր քաղաքական հետապնդումների մասին:


Պատկերացում չունեմ, Վարդանիկի քրեական հարուստ ռեպերտուարի ո՞ր գործն է այս անգամ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, բայց կարծում եմ՝ քաղաքական հետապնդումների մասին լուրերը պարզապես ծիծաղելի են: