ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«#Ջեբկիր ծաղրածուն, կրիմինալ անցյալով և ներակայով հարուստ Գյումրու համայնքապետի թեկնածուն, ինչպես նաև ընդդիմադիր դաշտում` նախկինների փողերով և տարատեսակ ռեսուրսներով տաքուկ տեղավորվածները մեզ` իշխանություններիս, մեղադրում են քաղաքական հետապնդման մեջ։
Մեղմ ասած, ծիծաղելի է, քանզի եթե այսօրվա իշխանությունները նման ձեռագիր և գործելաոճ ունենային, ձեզանից և ոչ մեկն այսօր Հայաստանի երկրորդ քաղաքի համայնքապետի սպասվելիք ընտրություններում թեկնածուի կարգավիճակ չէր ունենա, ավելին` չէր էլ կարողանա դրա մասին մտածել, անգամ երազել...Հավատացե՜ք, եթե մենք քաղաքական հետապնդումներ իրականացնողներ լինեինք, ոչ փեսա Միշիկի, ոչ Միշիկի աներոջ և ոչ էլ անգամ տերունական աղոթքը չիմացող հարուստ ալբանացու փողերը ձեզ չէին փրկի...»։