Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուս

Չինաստանի վիրուսաբանները չղջիկների մոտ հայտնաբերել են նոր կորոնավիրուս, որը կարող է մարդկանց վարակել COVID-19-ի նմանությամբ։


Ինչպես գրում է South China Morning Post-ը՝ այս վիրուսն իրենից ներկայացնում է HKU5 կորոնավիրուսի նոր տեսակ, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում ճապոնական մեծ չղջիկի մոտ:


Վիրուսի հետազոտությունն անցկացվել է Գուանչժոուի լաբորատորիայում՝ Գուանչժոուում Չինաստանի գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի, ինչպես նաև Ուհանի համալսարանի և Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի մասնագետների հետ համատեղ։


Գիտնականները պարզել են, որ չղջիկներից անջատված վիրուսը կարող է վարակել մարդու բջիջները։