Քաղաքացիակենտրոն լրատվություն
Փոքր ներուժով, բայց մեծ նվիրումով:
Գյումրու կոմունալ ծառայությունն արտակարգ ռեժիմով շարունակում է իրականացնել ձնամաքրման աշխատանքներ:
Ինչպես հայտնում են համայնքապետարանից, աշխատանքներն իրականացվում են ունեցած 4 միավոր տեխնիկայի օգնությամբ, սակայն պատշաճ և ամբողջական արդյունքի համար անհրաժեշտ է 30 նման մեքենա:
Փողոցների 50 տոկոսից ավելին գրունտային են, ինչի պատճառով ունեցած մեքենաներով դրանցում մաքրման աշխատանքներ կատարելու հնարավորություն չկա:
Վերջին 2-3 օրերի ընթացքում արդեն օգտագործվել է 3000 խորանարդ մետր աղ ու ավազ: