Ազատություն ռ/կ-ն իր ռեպորտաժում առևերույթ կիսաճշմարտություններ է ներկայացրել ԵԱՀԿ հայկական և թուրքական պատվիրակությունների հանդիպման մասին. Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել:



Ազատություն ռ/կ-ն իր ռեպորտաժում առևերույթ կիսաճշմարտություններ է ներկայացրել ԵԱՀԿ հայկական և թուրքական պատվիրակությունների հանդիպման մասին:


Լրագրողը նշում է, որ չի հաջողվել կապ հաստատել հայկական պատվիրակության անդամներից և ոչ մեկի հետ, այն դեպքում, երբ ինձ հետ օրինակ, որպես պատվիրակության անդամ, որևէ մեկը չի կապվել:


Արդյունքում` Ազատություն ռ/կ-ն պատրաստում է միակողմանի ռեպորտաժ միայն դաշնակ Լիլիթ Գալստյանի խոսքի հիման վրա, իսկ դե դաշնակը պարզ է, թե ինչեր պետք է ասեր:


Երևույթը կամ կարող եմ գնահատել, որպես հանդիպման կարևորությունը նվազեցնելու և հայկական պատվիրակության աշխատանքը վարկաբեկելու փորձ կամ էլ պրոֆեսիոնալիզմի առերևույթ պակաս:


Ազատություն ռ/կ-ից խնդրում և պահանջում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը վերաբերող հարցերում լինել առավել քան պրոֆեսիոնալ և կիսաճշմարտություններ և կեղծ ընկալումներ ձևավորող լուրեր չհրամցնել հայ ժողովրդին:


Կեցցե´ խոսքի ազատությունը:


Հանդիպման վերաբերյալ հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում: