Ցավոք, արձագանքները բավարար չեղան, և միջազգային մարդասիրական իրավունքը ԼՂ-ում պարտվեց. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանը փորձում է վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների և ուժային կենտրոնների հետ, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ և այլ ոլորտների դիվերսիֆիկացիան է: 


Այս մասին ընդգծեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում:  


ԱԺ նախագահն ընդգծեց՝ գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերությունները և ձգտում է տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատել: 


Ալեն Սիմոնյանն այս համատեքստում հիշեցրեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։