ԵՄ-ում կա կոնսենսուս, որ ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս. Եղոյան

Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, որ ԵՄ-ում կա կոնսենսուս, որ Հայաստանի անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս։


Արման Եղոյանն այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում:  


Արման Եղոյանն ընդգծել է, որ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշում է կայացրել։