Ճշմարտությունն այն է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել. Ուշակովս

Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել: Այս մասին շեշտեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում: 


Նիլս Ուշակովսը ողջունեց Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը:


«Ճշմարտությունն այն է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել: Մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք: Մենք հավատում ենք ժողովուրդների, պետությունների իրավունքին՝ ընտրել իրենց ապագան»,-ասաց նա:


Ուշակովսը հիշեցրեց՝ ԵԽ-ն արդեն հստակ արտահայտել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, սակայն ամեն բան կախված է նաև Հայաստանից, թե ինչ տիպի հարաբերությունների է ձգտում: