Հայանիստում կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրում հայտնաբերել են ապօրինի խորքային հոր։


Պարզվել է, որ քաղաքացի Զ․Բ․-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման և խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։


Տեսչական մարմնի  Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։


Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամի չափով։