Գյումրու հայտնի Վարդանիկը մշտապես հայտնի է եղել զինված միջադեպերին իր և իր ընտանիքի բուռն ու ակտիվ մասնակցությամբ։ Այդ միջադեպերում սովորաբար սպանվել կամ վիրավորվել են գյումրեցիները՝ կամ Վարդանիկի անձնական թշնամիները, կամ ուղղակի պատահական անցորդներ, որ ճակատագրի հեգնանքով հայտնվել են այնտեղ, որտեղ Վարդանիկի որդին հերթական «կրակոցը» պիտի աներ։
«Գողականի» մարմաջով տառապող Վարդանիկն ու իր որդին չեն ծառայել բանակում, ինչպես գիտեք՝ «գողը» չի կարող ծառայած լինել, իսկ Վարդանիկի տղա Սպարտակը երազում է «գող» դառնալու մասին։
Սակայն, ինչպես ասում են, հանուն աթոռի՝ պատրաստ է ամեն ինչի։ Դեռ երեկվա «գողական» ընտանիքի հայրը այսօր արդեն ասում է, որ պետք է զինվորագրվել ու «թուրքահպատակներին» վռնդել։
Մնում է միայն հասկանալ՝ թե զինվորագրումը ինչո՞ւ չի սկսվում Վարդանիկի՝ «գողականի ցելի վրա» որդուց՝ Սպարտակից։ Գուցե որովհետև կիսագողական երիտասարդը Հայոց բանակի համազգեստ հագնելը իր «գողական» կյանքի նկատմամբ անարգա՞նք է համարում։
Ջոնիկ Պետրոսյան