Կասեցվել է չրի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր «Վարդան Պետրոսյան» ԱՁ-ին պատկանող չրի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, Բերդ համայնք)։


 

Մասնավորապես՝

 


- արտադրական տարածքը պաշտպանված չի եղել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումից.


 

- հատակի և պատերի մակերևույթները հեշտորեն չեն լվացվել, անհրաժեշտության դեպքում չեն ախտահանվել և պատշաճ ձևով ցամաքեցվել։


 

Չրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։