Մեքենան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվել

Փետրվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկույթունների, տուժածներ չկան: Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից:


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:


Աղբյուրի տեղեկություններով՝ պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, ով ենթարկվել էլ սթափության փորձաքննության, եղել է սթափ: