Արձակագիր Հայկ Հովյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Թե բա Ադրբեջանը խառնվում ա մեր ներքին գործերին` սահմանադրությանը, թույլ չենք տալու:
Որպեսզի Ադրբեջանը կամ այլ երրորդ երկիր չխառնվեր մեր «ներքին գործերին», չպետք է «ներքին գործերի» գլխավոր փաստաթղթում տողեր լինեին` էտ նույն երրորդ երկրներին առնչվող: Դժվա՞ր ա հասկանալ էս բանը....
Մենք բռնել ենք ,մեր ձեռքով, պետության գլխավոր փաստաթղթում գրել ենք երրորդ երկրներին վերաբերվող տողեր ու հիմա եզի ինքավստահությամբ պնդում ենք, թե բա մի խառնվեք մեր «ներքին գործերին»: Հարգելիներս, քանի էտ հղումները շարունակում են լինել, դա այլևս միայն մեր «ներքին գործը» չէ, այլ լավ էլ երրորդ երկրի գործն է ու իրեն հարգող ամեն երրորդ երկիր խառնվելու է այդ գործերին:
Ուզում ենք թույլ չտալ, որ խառնվեն մեր ներքին գործերին, խնդրեմ` երկրի գլխավոր փաստաթուղթը դարձնենք իրավմամբ միայն մեր ներքին գործը: