Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հանրապետականի երիտթևի
նախագահ Հենրիխ Դանիելյանը և փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը կազմակերպում են Ռուբեն Մխիթարյանի
հանդիպումը երիտասարդների հետ։
Հանդիպումը լուսաբանող
168.am-ը փոքր ինչ շուտ միացրեց ուղիղ հեռարձակումը, ՀՀԿ-ի երիտթևի կարկառուն ներկայացուցիչները
դեռ տեղում էին, հետո արագ անջատեց այն և նորից միացրեց այն ժամանակ, երբ վերջիններս
արդեն հեռացել էին` Ռուբենին թողնելով իբր ինքնաբերաբար եկած երիտասարդների հետ։
Հիշեցնենք, որ Մխիթարյան
Ռուբենը փրփուրը բերանին պնդում է, որ ինքը Սարգսյան Սերժի ու ՀՀԿ-ի հետ կապ չունի,
միայն Սարգսյանի փեսայի ընկերն է։
