Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրիում թեկնածուներից մեկը փեսա Միշիկին Հռոմի Պապից կաթոլիկ է սարքել, Սերժն էլ երևի բարձրյալն է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Տրամաբանական է՝ տարիներ շարունակ փեսա Միշիկից սնվողը այլ բան չէր կարող ասել։
Չէր ներկայացնելու այն քրեական գործերը, որոնցով անցնում խոհանոցային փեսան։
Չէր ներկայացնելու Միշիկի ապօրինի ունեցվածքն ու օֆշորները։
Չէր ներկայացնելու այն ռազմավարական նշանակության ընկերությունը, որը կես գնով զավթել էր փեսա Միշիկն ու ստիպված վերադարձրեց պետությանը։
Չէր ներկայացնելու թե ինչու է ՀՀԿ-ի երիտթևն իր քարոզչությամբ զբաղվում։
2018-ին գյումրեցին մերժել է Գյումրիում «ինչքան ուզես, էնքան խփեմ» Սերժին ու նրա շրջապատին, ու էլի կմերժի»,- ասվում է գրառման մեջ։