«Եվրաքվե» նախաձեռնության ուժերը՝ «Հանուն հանրապետության», «Հանրապետություն» և «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները հայտարարեցին դաշինքով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին։ Թեկնածուն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն է լինելու։ Դաշինքը ընտրություններում հանդես կգա «Եվրադաշինք» անունով։
Լևոն Բարսեղյանն ասաց, որ ամիսուկես քննարկել են
առաջադրվելու և դրա ֆորմատների մասին հարցերը։ Նշեց՝ պոպուլիզմ չի լինելու։
Լևոն Բարսեղյանը 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով
ընտրվել է Գյումրի համայնքի ավագանու անդամ։ Գյումրու ավագանու անդամ է եղել 2012-2016 թվականներին։
2016
թվականի հոկտեմբերի 2-ին «ԳԱԼԱ» կուսակցության համամասնական ցուցակով կրկին ընտրվել
է ավագանու անդամ, սակայն լիազորությունները չի ստանձնել մինչև 2017 թ. ամառը (3 կուսակցությունների
համատեղ ընդունած որոշման համաձայն)։ «ԳԱԼԱ», ԲՀԿ և ՀՎԿ կուսակցությունների կողմից
Գյումրու ավագանու նիստերի բոյկոտի ավարտից հետո ավագանու անդամի լիազորությունները
ստանձնել է 2017 թ. սեպտեմբերից։ 2021 թվականին ևս մասնակցել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝
«Հայրաքաղաք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելով, սակայն քաղաքական ուժը չի
հաղթահարել անցողիկ շեմը։