Գյումրիում իրականացվում է շների ստերջացման ծրագիրը. Սարիկ Մինասյանն այցելել է կլինիկա

Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն այցելել է կլինիկա, որտեղ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից իրականացվում է շների ստերջացման ծրագիրը:


Ինչպես հայտնում են համայնքապետարանից, տարածքն ունի նախավիրահատական բլոկ, վիրահատարան և կենդանիների պահման առանձնացված սենյակներ, որոնք համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին:


Այստեղ առողջ կենդանիները ստերջացվում և պատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ: Հիվանդ կենդանիները ՀՀ օրենսդրության համաձայն, քնեցվում են: Պատվաստված, ստերջացված առողջ շները բաց են թողնվում փողոց:


Մի քանի պատվաստված շներ այսօր վերադարձվել են իրենց բակեր: