Խաղաղության պայմանագրի վերջին երկու հոդվածների շուրջ չի հաջողվում համաձայնության գալ. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ նշելով, որ դրանում դիտորդական առաքելության մասին խոսք չկա, այլ ընդհանուր ձևակերպում է երրորդ ուժերի ներկայության մասին:


Գրիգորյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ վերջին երկու հոդվածների մասով չի հաջողվում համաձայնության գալ, բայց Հայաստանը շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ, որ կարողանան համաձայնության գալ։


ԱԽ քարտուղարը նշել է, որ այդ երկու հարցերի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները «դեռևս համաձայնություն չեն գտել բանակցային գործընթացում»․ «Եվ մենք, և ադրբեջանական կողմը հրապարակային խոսել ենք․ հարցերից մեկը վերաբերում է երրորդ ուժերի ներկայությանը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև, այսպես կոչված, դիվանագիտական պատերազմի ավարտին»։