Վատիկանը նոր տեղեկություն է հայտնել Հռոմի պապի առողջական վիճակի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնչառական նոպայից հետո գիշերը հանգիստ է անցկացրել:


Այս մասին հայտնում են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, նա գիտակից է, սակայն երիկամային անբավարարության նշաններ է ցույց տալիս։


Շնչառական վարակի պատճառով 88-ամյա պոնտիֆիկոսը փետրվարի 14-ից հոսպիտալացվել է: Նրա մոտ կրկնակի թոքաբորբ է ախտորոշվել։