ԱԳ նախարարի խորհրդականը ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ, որոնք այցով գտնվում էին Հայաստանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


 

ԱԳ նախարարի խորհրդականը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Կառավարության խաղաղության տեսլականը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացներն ու զարգացումները:


 

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների բազմաշերտ օրակարգին:


 

Վահան Հունանյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բարձրացրած մի շարք հարցերի: