Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է. իրավիճակը ճանապարհներին 19:35-ի դրությամբ

Մարտի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


 

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։



Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։



Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

 
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: