Երևանում շուրջ 200 հզր քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգում կիրականացվի. երբ կմեկնարկեն աշխատանքները

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200.000 քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգուման աշխատանքներ։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ շարունակելով.


«Ծրագրի համար նախատեսված է ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ։


Աշխատանքները կմեկնարկեն եղանակային բարենպաստ պայմաններում՝ ապահովելով բարձր որակ։ Այն կիրականացվի բոլոր վարչական շրջաններում»։