Ադրբեջանը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը «պատանդ» է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը հայ–թուրքական սահմանի հարցը, հարաբերությունների կարգավորման հարցը «պատանդ» է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ դրա վրա: Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:


Անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի կողմից հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը Հայաստան–Ադրբեջան գործընթացի հետ չկապելու հնարավորություն տեսնո՞ւմ է՝ Սիմոնյանը դրական պատասխան տվեց: 


  «Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ և շարունակելու ենք աշխատել: Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հայ–թուրքական սահմանի հարցը, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը «պատանդ» է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ: Դա շատ վատ է, կարծում եմ՝ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները ևս դա հասկանում են»,–ասաց Սիմոնյանը: